Ամսագրի նպատակն է տարածել գիտելիք, փորձ և լավագույն պրակտիկա ճարտարագիտության և արտադրության ոլորտում։ Հոդվածները գրում են Engineering City-ի (EC) գործող մասնագետները։ Դրանք լուսաբանում են իրենց նախագծերին, գործունեությանը և կազմակերպություններին առնչվող հարցեր։ Հոդվածներն անդրադառնում են ժամանակի մարտահրավերներին։ Այդպիսով ամսագիրը նաև EC-ի, նրա ընկերությունների և անհատների զարգացման տարեգրությունն է։ Ամսագրի նպատակն է առաջ մղել ինժեներական և արտադրական պրակտիկան, հարստացնել ինժեներական և արտադրական համայնքը և նպաստել ճարտարագիտության և արտադրության վերաբերյալ համաշխարհային երկխոսությանը։
Հրատարակվում է Ինժեներական ասոցիացիայի կողմից
The Engineering City JournalՀամար 11/2025Հրատարակվում է Ինժեներական ասոցիացիայի կողմիցԵրևան, 2025 թ. հունիսի 24
Երբ նոր արտադրանքի գաղափար է ծագում, այն պետք է դիտարկվի տարբեր տեսանկյուններից։ Յուրաքանչյուր տեսանկյուն ունի իր տիրոջը և արտացոլում է այն չափանիշները, որոնք նրան մտահոգում են։ Հենց այս տեսանկյունների ամբողջությունն է ստեղծում առևտրային արտադրանքը։ Հակառակ դեպքում արտադրանքը չի կարող կոչվել առևտրային առումով կենսունակ։
Նկ.Առևտրային արտադրանքի տարբեր տեսանկյունները
Մոտավորապես այն այսպիսին է՝
Բիզնեսի տեսանկյուն
Համախառն մարժա
Շուկա դուրս գալու ժամանակ
Շուկայի մասնաբաժին
Աճ
…
Արտադրանքի մարքեթինգի տեսանկյուն
Արտադրանքի շուկայական պահանջարկ
Հաճախորդների բազա
Արտադրանքի նորույթ
Գին
Կանխատեսում
…
Մրցակցության տեսանկյուն
Մրցակից արտադրանքներ շուկայում
Այլընտրանքային արտադրանքներ շուկայում
…
Ռազմավարական տեսանկյուն
Մրցակիցների արտադրանքներից տարբերիչ հատկանիշներ
Ո՞րն է արտադրանքի նորույթը
…
Մարքեթինգի տեսանկյուն
Տեխնիկական անձնագրեր, բրոշյուրներ
Ինչպես առաջ մղել՝ ֆորումներ, ցուցահանդեսներ, առաքումներ, սոցիալական ցանցեր, …
…
Վաճառքի տեսանկյուն
Արտադրանքի վաճառքային առավելություններ
Մրցակիցների արտադրանքների թույլ կողմեր
…
ԳՀՓԿ-ի տեսանկյուն
Տեխնիկական պահանջներ
Ինժեներական հնարավորություններ
Ինժեներական ռեսուրսների առկայություն
…
Տեխնոլոգիական տնօրեն
Ինչ տեխնոլոգիաներ օգտագործել
Նորագույն տեխնոլոգիաների օգտագործում
…
Նախագծերի կառավարման տեսանկյուն
Արդյունքներ
Ժամանակ
Բյուջե
…
Արդյունաբերական դիզայների տեսանկյուն
Գեղագիտություն
Համապատասխանություն բրենդին
Լոգոյի չափը, տեղադրման վայրերը, …
…
Ֆինանսական տեսանկյուն
Ինչպես ֆինանսավորել նախագիծը
ROI
…
Տնտեսագետի տեսանկյուն
Յուրաքանչյուր փուլի արժեք
Ներմուծված արդյունավետություն
Բյուջե և փաստացի
…
Օպերատորի տեսանկյուն
Ինչպես շահագործել այն
Օգտատիրոջ միջերես
…
Օգտատիրոջ տեսանկյուն
Օգտագործման հեշտություն
Օգտատիրոջ փորձառություն
Ուսուցման կոր
…
Արտադրության տեսանկյուն
Արտադրելիություն
Արտադրելիության համար նախագծման (DFM) հարցեր
Արտադրական գործընթաց
…
Գնումների տեսանկյուն
Նյութերի աղբյուրներ
Այլընտրանքներ
Ներմուծման ուղիներ
…
Տեխնիկական աջակցության տեսանկյուն
Արտադրանքի աջակցելիություն
…
Տարայավորման և փաթեթավորման տեսանկյուն
Տուփերի նյութ
Տուփերի չափսեր՝ տեղափոխմանը համապատասխան
Փաթեթավորման BOM
…
Առաքման տեսանկյուն
Տեղափոխման տարբերակներ
Առաքման երթուղիներ
Առաքման լիցենզիաներ
…
…
Ինժեներական կառավարման անկյուն
«– 3 + 1» մեթոդաբանությունը խնդրի դրվածքի ձևակերպման մեջ
Հեղինակ՝ Rama, EA
Հայերեն թարգմանություն
Խնդրի դրվածք ձևակերպելու լավ եղանակներից մեկը նրան նախորդած երեք խնդրի դրվածքները և նրան հաջորդող մեկ խնդրի դրվածքը թվարկելն է՝
Նկարագրեք ընթացիկ խնդրի դրվածքը։
Թվարկեք ընթացիկին նախորդած երեք խնդրի դրվածքները՝ ամեն անգամ դրանց տրված լուծումներով։ Սա ցույց կտա, թե ինչպես ենք հասել ընթացիկ խնդրի դրվածքին։ Սա նաև ցույց կտա ընթացիկ խնդրի դրվածքի առաջընթաց բնույթը։ Ընթացիկ խնդրի դրվածքի այս պատմական դիտարկումը նաև պատկերացում է տալիս խնդրի բնույթի մասին։
Նկարագրեք հնարավոր խնդրի դրվածքը, որը կարող է հաջորդել ընթացիկին։ Այն հնարավոր չէր տեսնել սկզբում, բայց այն պետք է կանխատեսվի ընթացիկ խնդրի լուծման գործընթացի ինչ-որ պահի։ Եթե կարողանանք նկատել միտումը, ապա կարող ենք տեսնել հաջորդ խնդրի դրվածքը։ Միտումը լավագույնս երևում է խնդրի դրվածքների պատմության միջոցով։
Գրաֆիկորեն այն այսպիսին է՝
Ինժեներական կառավարման անկյուն
Ժամանակ → 0։ Ներգրավե՞լ եք ԱԲ-ն ձեր առաջադրանքում
Հեղինակ՝ Rama, EA
Հայերեն թարգմանություն
Ողջ մրցակցությունը կարելի է հանգեցնել մեկ պարամետրի՝ ժամանակի կրճատմանը։
Ժամանակը՝ գաղափարից մինչև շուկա, կամ ժամանակը՝ խնդրի դրվածքից մինչև շուկա։
Ժամանակի կրճատման հիմնական գործոնը տեխնոլոգիան է։
Այն արագությունը, որով կազմակերպությունը կարող է յուրացնել նոր տեխնոլոգիա և ներդնել այն իր մոտ, դառնում է հիմնական տարբերիչ հատկանիշ։
Դա ընկերության տեխնոլոգիական տնօրենի (CTO) պատասխանատվությունն է։
Վատ լուրն այն է, որ նոր տեխնոլոգիաները ի հայտ են գալիս աներևակայելի հաճախականությամբ։
Բայց լավ լուրն այն է, որ ավելի նոր տեխնոլոգիաները նաև շատ ավելի հեշտ են դառնում օգտագործման համար։ Այսինքն՝ ուսուցման կորը և ներդրման կորը շատ ավելի կարճ են դառնում։
ԱԲ-ն վերջին մեծ տեխնոլոգիան է։
Թվում է՝ այն տարբերվում է նրանով, որ ունիվերսալ է և շատ հեշտ օգտագործվող։
Ուստի այս դեպքում հարցը դրա օգտագործման հմտությունը յուրացնելը չէ, այլ այն կազմակերպության ԴՆԹ-ի մեջ ներառելը։
ԱԲ-ի հետ խոսքն այլևս այն մասին չէ, թե ինչ գիտենք կամ որքան գիտենք։ Խոսքը կլինի այն մասին, թե որքան լավ ենք ԱԲ-ն ինտեգրել մեր առաջադրանքներում։
Հարցը, որ ղեկավարությունը շուտով կսկսի տալ, հետևյալն է՝ «Ներգրավե՞լ եք ԱԲ-ն ձեր առաջադրանքում»։ Եթե պատասխանը՝ ոչ է, ուրեմն առաջադրանքի վրա չափազանց շատ ժամանակ ենք ծախսել, այսինքն՝ ժամանակ ենք կորցրել։
Համաձա՞յն եք այս հոդվածի հետ։
Ինժեներական կառավարման անկյուն
Տեխնիկական անձնագրերի ստեղծում ԱԲ-ի միջոցով
Հեղինակ՝ Rama, EA
Հայերեն թարգմանություն
Խափանումների ներմուծման միավորի (Fault Insertion Unity, FIU) հետևյալ տեխնիկական անձնագիրը ստեղծվել է ԱԲ-ի միջոցով 3 րոպեում՝ պարզ հուշմամբ։
Ինժեներական կառավարման անկյուն
Տեխնիկական փաստաթղթավորում ԱԲ-ի միջոցով
Հեղինակ՝ Rama, EA
Հայերեն թարգմանություն
ԱԲ-ն արդեն լայնորեն օգտագործվում է տեխնիկական փաստաթղթավորման մեջ։ ԱԲ-ն կարող է ստեղծել տեխնիկական փաստաթղթերը, մինչ մենք նախագծում ենք ճարտարապետությունը, գրում ենք ծրագրային ապահովումը կամ մշակում ենք ապարատային մասը։
Իսկ երբ խոսքը փաստաթղթերի ձևավորմանն է, բավական է ԱԲ-ի հուշման մեջ նշել ընկերության կողմից ընդունված ձևաչափը, և ելքում ստանում ենք ցանկալի փաստաթղթերը։
Ինժեներական կառավարման անկյուն
Ռեսուրսների պլանավորում ԱԲ-ի միջոցով
Հեղինակ՝ Rama, EA
Հայերեն թարգմանություն
Եթե հաստիքում շատ ինժեներներ ունեք, և յուրաքանչյուր ինժեներ ներգրավված է մի քանի նախագծում, ապա ինժեներական ռեսուրսների օպտիմալ պլանավորումը դառնում է լուրջ խնդիր։ Դժվարությունն այնքան էլ նախագծերի սկզբում ռեսուրսների պլանավորման մեջ չէ, որքան նախագծերում, հաճախորդների պահանջներում անընդհատ փոփոխություններին և տեղեկատվության ուշացումներին հետ չմնալու մեջ։ Նման անընդհատ փոփոխությունները պահանջում են ռեսուրսների անընդհատ վերապլանավորում և վերաբաշխում։
Արդեն կան ԱԲ փաթեթներ, որոնք կարող են օպտիմալացնել ռեսուրսների բաշխումը մի քանի նախագծերի միջև՝ հաշվի առնելով հմտությունները, հասանելիությունը և նախագծերի առաջնահերթությունները։ Կանխատեսողական վերլուծությունը կարող է կանխատեսել ռեսուրսների կարիքները և բացահայտել հնարավոր խցանումները։
Լավ կլիներ, որ EC-ի նախագծերի ղեկավարները փորձեին այս փաթեթներից մի քանիսը և իրենց փորձը կիսեին ողջ համայնքի հետ։